Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում առանց հիջաբի ելույթ ունեցած երգչուհուն 74 անգամ մտրակել են՝ «հանրային բարոյականությունը վիրավորելու» համար

Նոյեմբեր 24,2026 10:59 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». Իրանում առանց հիջաբի համերգ տված 29-ամյա երգչուհի Փարասթու Ահմադիին 74 մտրակի հարված են հասցրել։ Նույն պատժին են ենթարկվել նաև նրա խմբի երեք երաժիշտներն ու պրոդյուսերը, BBC-ին հայտնել են նրանց փաստաբանները։

2024 թվականի դեկտեմբերին Ահմադին առանց գլխաշորի և բաց ուսերով զգեստով համերգ էր տվել, որը ուղիղ հեռարձակվել էր YouTube-ում։ Իրանում կանանց արգելվում է հրապարակային մեներգել, իսկ գլխաշոր կրելը պարտադիր է։

Այս տարվա հունիսին Ղոմ քաղաքի դատարանը երգչուհուն և ևս ութ անձի մեղավոր էր ճանաչել «հանրային բարոյականությունը վիրավորելու» համար։ Բացի մտրակի 74 հարվածից, նրանց երկու տարով արգելվել էր մասնակցել տեսալսողական գործունեության և լքել երկիրը։

Սեպտեմբերին վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել դատավճիռը։ Փաստաբանները փորձել էին հասնել պատժի մեղմացմանը կամ գոնե հետաձգմանը, սակայն ապարդյուն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել