«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Լոնդոնում հանդիպում եմ ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության խմբակցության ղեկավար Ջեսիկա Մորդենի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև պատգամավոր Քրիստոֆեր Լոուն։
Քննարկել և պայմանավորվածություն ենք ձեռք բերել քայլեր ձեռնարկել միջկուսակցական կապերի հաստատման ուղղությամբ․ անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատելու, միջոցառումներ կազմակերպելու և փոխադարձ այցեր իրականացնելու հնարավորություններին»։
Նարեկ Մկրտչյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու


















































