ՀՀ գրողների միության և Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Իջևանում կայացել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,բանաստեղծ Կորյուն Առաքելյանի հոբելյանական երեկոն: Միջոցառման ընթացքում հնչեցին Կորյուն Առաքելյանի ստեղծագործությունները, ցուցադրվեց ֆիլմ` նրա կյանքի և գործունեության մասին:
Գրական և մշակութային ոլորտում ունեցած մեծ ավանդի և նվիրումի համար Կորյուն Առաքելյանն արժանացավ պատվոգրի` Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի կողմից: Դպրոցը` որի դահլիճում կայացավ միջոցառումը, պատահական չէր ընտրված:
Կարդացեք նաև
Ծննդով Իջևանցի Կորյուն Առաքելյանը հաճախել և ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը (ներկայում` ավագ): Դպրոցի գրադարանին` մշակույթի վաստակավոր գործիչը նվիրեց Րաֆֆու երկրերի 9 հատորյակը:
Aravot.am-ի հետ զրույցում հոբելյարը նշեց, որ տպավորված է հայրենակիցների հետ ջերմ հանդիպումից: «Aravot.am-ի ընթերցողներին նաև ուզում եմ տեղեկացնել,որ հաջորդ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 16-ին` ՀՀ գրողների միությունում»,-հավելեց Առաքելյանը:
Լուսանկարը` Իջևանի համայնքապետարանի պաշտոնական էջից




















































