Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի օմբուդսմենը միջազգային կառույցներին կոչ է արել դատապարտել «ադրբեջանցիների արտաքսումը»

Հունվար 15,2025 14:02 Share

«Ազատություն». Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան բաց նամակ է հղել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա օմբուդսմեններին՝ պահանջելով դատապարտել «ներկայիս Հայաստանի տարածքից 300 հազար արևմտյան ադրբեջանցիների վտարման աննախադեպ և անարդար որոշումը»։

Ալիևան նաև նշել է, թե «աշխարհը պետք է ուշադրության կենտրոնում պահի նրանց արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման հարցը»։

«Այս իրավիճակի շարունակությունը պետք է ընկալվի որպես սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», – հայտարարել է Ադրբեջանի օմբուդսմենը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել