ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը
Քրեական իրավունքը, քրեական օրենսգիրքը չի կարող առնչվել պարոն Բաբայանի գնահատողական դատողությունների (քննադատության) հետ: Նման իրավիճակում կալանավորման միջնորդությունը պարզապես իրավական աբսուրդ է:
Ակնհայտ է, որ չկա կալանքի պայմանը, ուստի այն միայն պետք է մերժվի:
Խոսքի ազատության ժողովրդական չափանիշը հետևյալն է. իրավաչափ է ոչ միայն անվտանգ և չեզոք արտահայտությունները, այլ նաև այնպիսի գնահատականները, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում: Սրա մասին արձանագրվել է Եվրոպական դատարանի կողմից դեռևս 30 տարի առաջ:


















































