Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

Վահան Կոստանյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի կապ ստեղծել Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի միջև՝ հասնելու համապարփակ ու կայուն խաղաղության

Փետրվար 21,2025 16:05 Share

Փետրվարի 19-ից 20-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի Պալատի կողմից համատեղ կազմակերպված «New Routes, New Markets. Global Gateway and potential markets along the Middle Corridor» համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի քննարկմանը:

Ելույթի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք: Ընդգծվել է, որ նախագիծը նպատակ ունի կապ ստեղծել Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի միջև՝ տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով խթանելու քաղաքական երկխոսութունը և հասնելու տարածաշրջանում համապարփակ ու կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև տարածաշրջանային և գլոբալ հաղորդակցության, ինչպես նաև առևտրի զարգացման Հայաստանի տեսլականը, ինչը նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանում և դրանից անդին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728