«Ազատություն». Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի սկանդալային բանավեճից հետո Ուկրաինայի նախագահն ասել է՝ «հավատում է, որ կարող է փրկել իր հարաբերությունները նախագահ Թրամփի հետ, սակայն բանակցությունները պետք է տեղի ունենան փակ դռների հետևում»։
«Այն ձևաչափով, որ տեղի ունեցավ հանդիպումը, չեմ կարծում, որ մեզ՝ որպես գործընկերների, դրական կամ հավելյալ որևէ բան տվեց», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ պատրաստ է հանդիպել Դոնալդ Թրամփին, եթե ԱՄՆ նախագահը կրկին հրավիրի նրան՝ «իրական խնդիրները լուծելու համար», ընդգծելով, որ Կիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































