Լրահոս
Օրվա լրահոսը

Արաղչի. Թուրքիայում տեղի ունեցողն այդ երկրի ներքին գործն է

Մարտ 25,2025 15:26 Share

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել Պաղեստինի, Գազայի, Լիբանանի և Սիրիայի վրա իսրայելական հարձակումների, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Եմենի վրա ռազմական հարձակման վերաբերյալ։

Անդրադառնալով Թուրքիայում ներքաղաքական իրավիճակին՝ Արաղչին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը, ըստ որի՝ Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է։ Իրանի արտգործնախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները կկառավարեն այդ զարգացումները՝ ելնելով թուրք ժողովրդի շահերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել