Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ. Հայությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը նախ ազատվելու համար կառավարության շենքում նստած թշնամու հինգերորդ շարասյունից, այնուհետև իրականացնի Արցախ վերադարձի համար անհրաժեշտ քայլերը

Ապրիլ 04,2025 17:06 Share

Արցախահայության դեմ հարձակումների առնչությամբ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանը զավթած ռուս-թուրքական կոլաբորացիոն կառավարության կողմից սոցիալական ցանցերով և հանրային այլ միջոցներով արցախահայության դեմ կազմակերպած վայրահաչության, ատելության խոսքի, հայ ժողովրդի պառակտմանն ուղղված արշավը։

Արցախահայությունը Հայաստանի մյուս մարզերի քաղաքացիների նման գտնվում է իր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, սահմանադրությամբ ունի բոլոր իրավունքները անկաշկանդ և առանց խոչընդոտների բարձրաձայնելու և պայքարելու հայ ժողովրդի և Հայաստանի շահերի համար, այդ թվում հավաքներ, ցույցեր, պիկետներ կազմակերպել այդ նպատակներով։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին կոշտ պատասխաններ տալ և լռեցնել երևանյան վարչախմբի կողմից տարատեսակ բլոգերների և կեղծ օգտահաշիվների կողմից իրականացվող տեղեկատվական արշավները, որոնք ուղղված են Արցախի մարզի մեր հայրենակիցներին հայ ժողովրդի ամբողջականությունից թե՛ ազգային, թե՛ քաղաքական առումներով առանձնացնելուն։

Բևեռի խորհուրդը վերահաստատում է, որ Արցախի հանձնումը կազմակերպվել և իրականացվել է երևանյան վարչախմբի գործուն դավաճանական մասնակցությամբ, և հայությունը, որպես ամբողջական քաղաքական մարմին, պետք է ներդնի բոլոր ջանքերը նախ ազատվելու համար կառավարության շենքում նստած թշնամու հինգերորդ շարասյունից, այնուհետև իրականացնի Արցախ վերադարձի համար քաղաքական անհրաժեշտ քայլերը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930