Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հետագա գործունեությունը քաղաքապետարանում և դրանից դուրս բխելու է բացառապես մեր այն ծրագրերից. Կարեն Սիմոնյան

Ապրիլ 04,2025 19:15 Share

«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը գրում է.

«Հարգելի՛ գյումրեցիներ,

«Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էր՝ նվազագույն քաղաքական նպատակ ունենալով «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը, իսկ առավելագույնը՝ քաղաքի կառավարման ղեկը ստանձնելը:

Մենք քարոզարշավից առաջ հրապարակել էինք մեր սկզբունքները և մեկ միլիմետր անգամ չենք շեղվել այդ սկզբունքներից:

Ուրախ եմ, որ անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» դաշինքը վերջապես հրապարակեց իր որոշումը: Սա համարում եմ բոլորիս հաղթանակը:

Այս պահին կարող եմ ասել, որ մենք նպաստեցինք, որպեսզի «Մայր Հայաստանի» նվազագույն խնդիրը՝ ՔՊ-ի իշխանազրկումը, իրականություն դառնա և ժողովրդի պահանջը կյանքի կոչվի:

Ուզում եմ հատուկ նշել, որ մենք ոչ թե կոալիցիա ենք կազմում կամ պաշտոնների սակարկության մեջ մտնում, այլ  քվեարկում ենք՝հանուն ՔՊ-ի իշխանազրկման:

Մեր հետագա գործունեությունը քաղաքապետարանում և դրանից դուրս բխելու է բացառապես մեր այն ծրագրերից, որոնց համար քվե ենք ստացել և որոնք բխում են Գյումրու, գյումրեցիների շահերից:

Մեր առաջին քայլը լինելու է այն, որ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և հարկային ռեժիմի առումով Գյումրին ազատ քաղաք հռչակելու մեր ծրագրի հետ կապված ուղերձի նախագիծը մտնի նորընտիր ավագանու օրակարգ և մեր ստորագրահավաքին միացած 7.700 գյումրեցու պահանջը դառնա ավագանու որոշում:

Մենք առաջնորդվել ու առաջնորդվելու ենք միայն գյումրեցու շահերով և մեր սկզբունքներով:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում գյումրեցիներին, ովքեր իրենց քվեով և ակտիվությամբ սատարեցին մեզ, քվեարկեցին ՔՊ-ի իշխանազրկման և հանուն գյումրեցիների համախմբման: Գյումրեցին թիվ մեկ պահանջատերն ու շահառուն պետք է դառնա այս ամենի արդյունքում: Մենք ամեն ինչ արել ու անելու ենք դրա համար:

Հաղթանակ և միասնություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930