«Ձեզ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս ինձ հետ շփումը դադարեցնել, որովհետև մենք մի շենքում աշխատում ենք, պետք է գոնե իրար տեսնելուց ասել՝ բարև Ձեզ։ Եթե Դուք համարում եք, որ ինձ բարև տալու չկա, կներեք, բայց Ձեզ պատասխանելու էլ չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում դիմելով Tribune.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողները հիշեցրին՝ Հովիկ Աղազարյանը, որ խոստացել էր՝ ՔՊ-ի հետ համարժեք է քվեարկելու, Ձեր վերաբերմունքով պայմանավորված փոխել է իր վերաբերմունքը, և հակառակ ՔՊ-ի է քվեարկելու և հարցրին՝ չեք փոխելո՞ւ վերաբերմունքը նրա նկատմամբ, քանի որ նեղացրել են Հովիկ Աղազարյանին, Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Ես Հովիկ Աղազարյանին վերաբերվում եմ ինչպես յուրաքանչյուր մարդու։ Մարդ է, որն ունի իր լավ ու վատ կողմերը։ Պարոն Աղազարյանին որևէ ձևով չեմ նեղացրել։ Իր՝ այս կեցվածքն ինձ համար անհասկանալի էլ, բայց ինքն ինձ համար թշնամի չէ, մեր նախկին գործընկերն է»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Թող պարոն Սարգսյանն իր դեմքով մասնակցի ընտրություններին, ավելի մեծ լավություն մեզ արած չի լինի»։
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ՔՊ-ի պարտությունը Գյումրիում և Փարաքարում ցուցիչ է, որ հնարավոր է՝ ՔՊ-ն կորցնի իշխանությունը 2026-ին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նման մտավախություն չունեմ։ Գյումրիում մենք պարտություն չենք կրել, ՔՊ-ն հավաքել է երկու անգամ ավելի ձայն, քան երկրորդ տեղի ներկայացուցիչը։ Ժողովրդավարական համակարգերում հազվադեպ է լինում, որ 50+1 տոկոս հավաքում է որևէ կուսակցություն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Բարև տալու չկա․․․»
Իշխանության հոտն առած նախկին «մամայի բալայի» պահվածք ու խոսելաձև։ Ես սրան ասում եմ «պահակի սինդրոմ»։ Անկիրթ, չտես պահակն է, սրա նման, իրեն տրված իշխանությունը պատեհ անպատեհ բանեցնում՝ իր կարևորությունը ցուցադրելու, ինքնահաստատվելու համար։ Նկարներում ժպտում, կատակում է առանց իմանալու, որ սեփական թուքը խարանի պես ճակատից կախված է ու մաքրել չի լինելու․․․
«Բարև տալու չկա․․․» Իսկ ծխելու կա՞, արա։