Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա նման բան, դա ուլտիմատում չէր. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը՝ իրենց լիազորությունները վայր դնելու զգուշացման մասին

Մայիս 05,2025 12:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը պատասխանելով այն դիտարկմանը, որ ինքը, փաստորեն, վերջնագիր է ներկայացրել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ եթե նա Նոր Նորքի թաղապետին հայտնի միջադեպից հետո ազատի աշխատանքից, ապա «Հանրապետություն» կուսակցության բոլոր ներկայացուցիչները վայր կդնեն իրենց լիազորությունները, ինչի արդյունքում «Հանրապետություն»-ՔՊ կոալիցիան կկազմալուծվի, հետեւյալ կերպ արձագանքեց. «Չկա նման բան, դա ուլտիմատում չէր, դա իմ ընկերական վերաբերմունքն էր»:

Հարցին՝ հիմա է՞լ են պատրաստվում լիազորությունները վայր դնել, կարճ պատասխանեց՝ հաջողություն, նստեց ավտոմեքենան ու հեռացավ:

Բլոգեր Արթուր Չախոյանի ծեծի վերաբերյալ եւ այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: