Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայրքոտ գույների աշխարհի վարպետը կդառնար 85 տարեկան

Հունիս 06,2025 20:15

Հունիսի 6-ին գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը կդառնար 85 տարեկան։

1940 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում է ծնվել անվանի նկարիչը: Եվ ինչպես ինքն էր բնութագրում՝ հայրենիքի գույները դաջվել են իր մտապատկերում։

Նկարչի պատանեկության տարիները եղել են փնտրտուքով լի, ինքնաորոնման, բուռն ու բազմուղի։ 1963 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1971 թվականին՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1963-1977 թվականներին սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում: 1971 թվականից դասավանդում էր Երեւանի գեղարվեստի ուսումնարանում, 1990 թվականից՝ ամբիոնի վարիչ:

Բազմաժանր են Հրայր Գրիգորյանի կտավները. դիմանկարներ, բնանկարներ, Երեւանին նվիրված կտավների շարք:

Միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամի (UNESCO, 1996) աշխատանքները ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի հեղափոխության թանգարանում:

      

Հռիփսիմե ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30