Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն չի կարող Հայաստանին առաջարկել ավելի հարմարավետ պայմաններ, քան ԵԱՏՄ-ն. Ալեքսեյ Վեդև

Հունիս 26,2025 18:45 Share

ԵՄ-ն չի կարող Հայաստանին առաջարկել ավելի հարմարավետ պայմաններ, քան ԵԱՏՄ-ն, Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում Sputnik-ին ասել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը։

Նա նշել է, որ հանձնաժողովը ՀՀ–ին դիտարկում է որպես մշտական գործընկեր՝ այս գործընկերության բոլոր առավելություններով։ ԵՏՀ-ն որևէ գնահատական չունի միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ։

«Եվրոպական շուկան բավականին դժվար մրցակցային շուկա է, և ձեր տեղը, ձեր բաժինը, ձեր կտորը և ավելացված արժեքը գտնելը բավականին դժվար է։ Մնացած ամեն ինչ Հայաստանի գործն է, նրա ներքին խնդիրը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել