Հոդվածում, վերլուծելով իրավիճակը, քաղաքագետ Իվան Մեզյուխոն հայտարարում է. Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն քաղաքական դատավճիռ է ստորագրել: Հայերը նրան չեն ների Եկեղեցու նվաստացման համար:
«Երբ մի քաղաքական գործիչ, որն ինքն է իշխանության եկել ոչ լիովին լեգիտիմ ճանապարհով, միաժամանակ հայտարարում է ինչ-որ պետական հեղաշրջման մասին, դա ծիծաղելի է թվում: Որովհետեւ Փաշինյանին, վերջին հաշվով, կարելի է անվանել հայ Մայդանի ամենաիսկական ակտիվիստը: Ի վերջո, հենց նա էր, որ օգտագործեց Մայդանի տեխնոլոգիաները Հայաստանում՝ հայկական պետության վարչապետ դառնալու, ապա իր երկիրը բացարձակապես արեւմտամետ ուղիով տանելու համար՝ առանց հաշվի առնելու նրա ազգային շահերը, որոնք ներառում են նաեւ այնպիսի կարեւոր հաստատության ավանդական արժեքներին աջակցությունը, ինչպիսին է Հայ եկեղեցին»:
Այո, չի կարելի բացառել, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք կցանկանային հեղաշրջում կազմակերպել, բայց ներկայիս քաղաքական իրավիճակը դա անհավանական է դարձնում, ասվում է մեկնաբանությունում: Փաշինյանը երկրի ներսում ձգում է պտուտակները, սահմանափակում քաղաքական ազատությունները եւ բանտարկում հակառակորդներին: Փաստորեն անվտանգության ուժերին վերահսկելով՝ նա ստեղծել է մի համակարգ, որտեղ հեղաշրջումն անհնար է:
«Դրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ այսպես կոչված պետական հեղաշրջման մասին պատմությունն ակնհայտ կեղծիք է: Տեսնենք, թե ինչպես կարձագանքի դրան հայ հասարակությունը: Ես չեմ բացառում, որ այս թեման բորբոքելով՝ Նիկոլ Փաշինյանը միայն կբարձրացնի բողոքի տրամադրությունների մակարդակը երկրի ներսում: Այսպես կոչված պետական հեղաշրջման պատմությունը կարող է նրա համար հակառակ ազդեցություն ունենալ»,- եզրափակում է քաղաքագետը:
Կարդացեք նաև
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում