Լրահոս
Օրվա լրահոսը

Փեզեշքյանի այցը Ստեփանակերտ իրանցիների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ

Հուլիս 04,2025 23:25

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը.

«Փեզեշքյանի այցը Ստեփանակերտ իրանցիների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ։

Քննադատությունները պտտվում են երկու հիմնական թեմայի շուրջ՝

1) Փեզեշքյանը իր պաշտոնավարման վերջին 6 ամիսների ընթացքում արդեն 2-րդ այցն է կատարում Ադրբեջան և դրա վերահսկողության տակ գտնվող տարածքներ այն դեպքում, երբ առավել նպատակահարմար կլիներ նրա գոնե մեկ այցը Չինաստան։

2) Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործելու իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, ներառյալ Արցախը՝ Իրանի հյուսիսային քաղաքներին ավիահարվածներ հասցնելու համար։ Հետաքրքիր է հատկապես այն, որ մի շարք իրանցի լրատվականներ և բլոգերներ Փեզեշքյանի՝ Ստեփանակերտ այցը լուսաբանելիս հրաժարվել են օգտագործել «Ադրբեջան» բառը և դրա փոխարեն գործածել են «Երկրորդ Իսրայել» արտահայտությունը՝ դարձնելով այն նաև հեշթեգ (#اسرائیل_دوم):

Այս լուսանկարում մի իրանցի օգտատիրոջ գրառում է՝ վերցված X-ից։

Գրառման մեջ Փեզեշքյանին հիշեցվում է, որ դեռ չի չորացել այն թավրիզցիների արյունը, որոնք նահատակվել են Ադրբեջանի տարածքից իսրայելական կործանիչների հասցրած հարվածներից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հետո ինչ, որ իրանցիների շրջանում ընդունվել է ոչ միանշանակ։ Իմաստ չունի նման բաների մեջ ազգային օգուտներ փնտրել։ Իրանն ու Ադրբեջանը իրար «կխայթեն» էլ, կբարիշեն էլ և դրանից մեզ ոչ մի օգուտ չի գա։ Մեր իրանագետները բավարարվում են իրանական կայքերում եղած նյութերի ընթերցմամբ և որոշ տեքստերի թարգմանություններով։ Հարգելիներս՝ այդքանը դեռ իրանագիտություն համարել չի կարելի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031