Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ գիտի նախարարը, թե ով ինչ մեղք է գործել, մանավանդ, որ նա որևէ մեկի խոստովանահայրը չէ»

Օգոստոս 08,2025 10:07 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Եկեղեցու վերնախավի մեծ մասը իրենց սահմանած ուխտի հետ կապված խնդիր ունի։ Զրպարտչական այս հայտարարությունը նախարարը քողարկել է Հայ Եկեղեցու հանդեպ իր՝ որպես Եկեղեցու հետևորդի «մտահոգությամբ», ինչը վերջին շրջանին բնորոշ է նրա քաղաքական ներկայիս թիմի որոշ անդամների հռետորաբանությանը։

Հայ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների մեծ մասի հասցեին նման անպատասխանատու հայտարարություն լսելուց հետո բնական հարց է ծագում. ի՞նչ գիտի նախարարը, թե ով ինչ մեղք է գործել, մանավանդ, որ նա որևէ մեկի խոստովանահայրը չէ։ Կամ, եթե նա իրապես այդպիսի տեղեկությունների է տիրապետում, թող հանրայնացնի դրանք՝ անուններով ու փաստերով, այլապես նա կդասվի մյուս զրպարտիչ ու անպատասխանատու պաշտոնյաների ցանկում։ Սուրբ Գիրքն ասում է. «Ով ստի վրա է հաստատվում, նա հողմեր է արածեցնում կամ թևավոր թռչուններ է փորձում բռնել» (Առակաց 9։12)։

Մեկ հիշեցում իրենց Հայ Եկեղեցու հետևորդ համարողներին. Հայ Եկեղեցու հետևորդը չի կարող հարգանք չունենալ նույն Եկեղեցու Նվիրապետական կարգի հանդեպ և անհասկանալի շահերից մղված՝ կասկածի տակ դնել Եկեղեցու հեղինակությունն ու վաստակը։ Ինչպե՞ս եք արդարացնելու ձեր «մտահոգությունը», երբ մի օր հենց Հայ Եկեղեցին հրաժարվի իր այդ տեսակ հետևորդներից։ Պատասխանատվությամբ մոտեցեք ձեր խոսքին և վարքին ու մի հասունացրեք այդ պահը։

Մեր աղոթքն է, որ Տերը իմաստություն շնորհի այս անձանց, որպեսզի նրանք, Սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսի խոսքով, «բարին խոսեն, խորհեն և գործեն»։

Տեր Ղազար քահանա Թորոսյան
Մասյացոտնի թեմի Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031