Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթություններից է. ՄԻՊ

Օգոստոս 08,2025 13:01 Share

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ:

Օգոստոսի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության մոդուլային տիպի զորամասերից մեկը։

Այցի ընթացքում Պաշտպանը հրամանատարական կազմի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին։

Հրամանատարական կազմի հետ քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ կին զինծառայողների իրավունքների, զինծառայողների սոցիալական ապահովության, կարգապահության բարձրացման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, առողջության պահպանման իրավունքի, բնակարանային ապահովության, սպա-հոգեբանի ինստիտուտի և մի շարք այլ կարևոր թեմաների վերաբերյալ։

Պաշտպանը վերահաստատել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթություններից է։

Ոլորտային խնդիրներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, և լուծման առաջարկներով հասցեավորվում ըստ իրավասության։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը, որը շարունակաբար իր դրական ազդեցությունն է ունենում զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի բազմաթիվ հարցերին լուծումներ գտնելու շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031