«Մեր Ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը գրում է.
«Սույն երեսփոխանը որոշել է փիառվել դպրոցական երեխայի հաշվին, թե բա արցախցի աղջնակից նվեր եմ ստացել։ Ասա, այդ արցախցի աղջիկը չգիտի էլ ` դու ով ես առհասարակ (խնդրում եմ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր սույն անձի անուն ազգանունը գիտեն)։ Անգամ ես չգիտեմ։
Այդ նռան ձևով կրծքազարդն էլ կրելիս և գեղեցիկ խոսքեր լսելիս հիշի՜ր, որ ժամանակին ձեր փոքրիկ խմբակից մեկը նուռը ձեռքին Ակնայում նկարվում էր և ասում «Աղդամն իմ հայրենիքն է»։ Հետո ամբողջ Արցախը դարձավ «Ադրբեջան»։ Ոչինչ չի մոռացվում։
Այ արցախցիներ, գիդում էս ջունգլիներում շատ տիժեր ա կողմնորոշվել, գիդալ հուվ հուվա։ Բայց խնդրում լի, շատում խնդրում մաքսիմալ ուշադիր կացիք հյուր նհետըք հանդիպում, նկարվում։ Մեր ցավը մերն ա, քիչ մարդիկ կհասկանան, բայց շաաատերն էլ փորձելուվըն շահագործին»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել էր. «Այսօր շատ դրական արձագանքներ լսեցի կրածս ձեռագործ բրոշի վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի արև-աղջիկն է նվիրել»: