Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից

Սեպտեմբեր 30,2025 22:50

Ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից:

Տարբերակ 1. Դիմել «WhatsApp»-ի  ադմինիստրացիա

Անցնելով այս  հղմամբ՝ լրացրեք պահանջվող դաշտերը (հեռախոսահամար, էլ. փոստ և նկարագրեք Ձեր խնդիրը): Դաշտերը ցանկալի է լրացնել անգլերեն լեզվով:

Ստորև ներկայացված տեքստը կարող եք օգտագործել Ձեր բողոքի ժամանակ

Dear WhatsApp Team

I am writing to report a fraudulent account (Այստեղ գրեք այն հեռախոսահամարը, որը օգտագործում է Ձեր լուսանկարը, օրինակ` +635023773797 ) that is impersonating another person and using their name and photos to deceive people and steal money.

Please let me know if you need any additional information or evidence from my side to assist in your investigation.

Thank you for your prompt support.

✔️Բողոքն ուղարկելուց հետո Ձեր կողմից նշված էլ. փոստին կստանաք հաղորդագրություն, և Ձեզանից կարող են պահանջել հավելյալ տեղեկատվություն (օրինակ՝ Ձեր անձը հաստատող փաստաթուղթ): Այն տրամադրելուց հետո «WhatsApp» -ի ադմինիստրացիան գրեթե բոլոր դեպքերում բլոկավորում է կեղծ հաշիվը:

Տարբերակ 2.

Եթե առաջացել են դժվարություններ բողոքը ուղարկելու հարցում` դիմեք ՆԳՆ Կիբեռոստիկանություն (թեժ գիծ՝ 011 52 52 52)

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930