Լրահոս
Օրվա լրահոսը

Հետ նայելով TRIPP-ի համաձայնագրի ստորագրմանը, ավելի լավ կլիներ հստակ բանակցել բանտարկյալների, գուցե՝ նաեւ որոշակի բռնի անհետացումների վերաբերյալ. Լուսիանա Մինասյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 04,2025 11:23

«Հրապարակի» զրուցակիցն արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր եւ Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանն է, որը զբաղվում է տուժած հայերի շահերի պաշտպանությամբ:

– Մինչ դուք ջանքեր եք գործադրում՝ պաշտպանելու Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայերի իրավունքները, ՀՀ իշխանությունները, ըստ էության, «փակված» են համարում ոչ միայն կորսված Արցախի, այլեւ Ադրբեջանում խոշտանգվող եւ դատապարտվող հայ գերիների ճակատագրի հարցը: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը:

– Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված TRIPP-ի համաձայնագիրը պետք է լուծեր ռազմագերիների հարցը: Համեմատության համար, Միացյալ Նահանգների նախագահը նույնպես դեր է խաղացել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի համաձայնագրում, որտեղ գերակայություն էր տրվում պատանդների ազատ արձակմանը՝ ոչ միայն ողջերի, այլեւ մահացածների վերադարձի հարցում: Մինչ օրս դեռեւս դժվարություններ կան ՀԱՄԱՍ-ի կողմից այս պայմաններին համապատասխանելու հարցում, եւ որոշ զոհվածների մարմիններ կարող են երբեք չգտնվել: Հետ նայելով TRIPP-ի համաձայնագրի ստորագրմանը, ավելի լավ կլիներ հստակ բանակցել բանտարկյալների, գուցե՝ նաեւ որոշակի բռնի անհետացումների վերաբերյալ, որոնց շուրջ մարդու իրավունքների պաշտպաններն ու ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել մի քանի տարի շարունակ։

– Արդյո՞ք այս բոլոր, այդ թվում՝ Հայաստանում եւ Ադրբեջանում շարունակվող ապօրինությունների կասեցման համար միջազգային ճնշումը բավարար է:

– Միջազգային ճնշումը հարաբերական է եւ կարող է հանգեցնել ավելի լավ արդյունքների՝ կախված բազմաթիվ գործոններից, որոնցից շատ կարեւոր է աշխարհաքաղաքականությունը։ TRIPP-ի համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն եւ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, այն առումով, որ երկրի ազդեցությունը կարող է մեծանալ որպես ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հետ նախագծի մասնակից։ Իհարկե, կա անհապաղ անհրաժեշտություն՝ ազատ արձակելու այն բանտարկյալներին, ովքեր չեն կարող սպասել այս զարգացումներին։

Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930