Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզը՝ Ջրային կոմիտեի ուշադրության կենտրոնում

Նոյեմբեր 11,2025 17:36 Share

Սյունիքի մարզում շարունակվում են Ջրային կոմիտեի (ՋԿ) ղեկավար կազմի աշխատանքային շրջայցերը, որոնց նպատակն է տեղում ուսումնասիրել ջրամատակարարման և ոռոգման համակարգերի խնդիրները, գնահատել ենթակառուցվածքների վիճակը և մշակել դրանց բարելավման ուղղությամբ գործնական քայլեր։

💧📈ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այս անգամ այցելել են «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) ենթակայությամբ գործող Գորիսի և Սիսիանի տեղամասեր, շրջել բնակավայրերը սպասարկող պոմպակայաններում, դիտարկել Գորիսի ճնշումային ջրատարը (դյուկեր) և Խնձորեսկի ապագա ջրամբարի թասը։

 

👥 ՋԿ ղեկավարները հանդիպել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ․ վերջինս ներկայացրել է խոշորացված համայնքում ոռոգման եւ խմելու ջրի ոլորտներում իրականացված և ընթացիկ հաջող ծրագրերը, մասնավորապես՝ ոռոգման ջրի ամբարման եւ մատակարարման տեղային լուծումները։

⚙️💦 Կողմերը քննարկել են խմելու ջրի մատակարարման տեխնիկական ընդհատումների պատճառները և հնարավոր լուծումները։ Անդրադարձ է կատարվել նաեւ Կառավարության կողմից նախատեսվող Խնձորեսկի ապագա ջրամբարի կառուցմանը։

👥 Ղալամքարյանն ու Նալբանդյանն այցելել են նաև Սիսիան համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանին և քննարկել ոռոգման ենթակառուցվածքների ընթացիկ խնդիրները։ Սիսիանում ՋԿ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են բնակավայրերը սպասարկող պոմպակայանների աշխատանքին։

☑️ Նշենք, որ ՋԿ ղեկավար կազմն օրերս այցելել էր նաև Սյունիքի մի շարք այլ բնակավայրեր, տեղում ուսումնասիրել ջրային ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտությունը և ոլորտային պատասխանատուների հետ ուրվագծել դրանց բարելավման ընթացիկ ծրագրերը։

Ջրային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930