Ինչպես հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը` Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի Lockheed C-130 Hercules ինքնաթիռի կործանման արդյունքում 20 զինծառայող է մահացել, այդ թվում՝ անձնակազմի անդամները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վրաց-ադրբեջանական սահմանին վթարի է ենթարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռ:
Շրջանառվում են տեղեկություններ, որ վրաց-ադրբեջանական սահմանի մոտ կործանված Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական բեռնատար ուղղաթիռը թռիչք է կատարել Գյանջայի (Գանձակի – խմբ․) օդանավակայանից։


















































