Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա ամենաշատ մեկնող զբոսաշրջիկները Ռուսաստանից են

Սեպտեմբեր 30,2026 20:50 Share

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել 2026-ի 8 ամսվա ընթացքում Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների վերաբերյալ։ Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիա է մեկնել 34 մլն 826.677 զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.84%-ով։

Այդ ժամանակահատվածում Թուրքիա ամենաշատ այցելությունները եղել են Ռուսաստանից 4 մլն 717.814 զբոսաշրջիկ։ Ռուսաստանին հաջորդում են Գերմանիան (4 մլն 391.616), Անգլիան (2 մլն 714.652), Իրանը (1 մլն 911.827) և Բուլղարիան (1 մլն 738.991)։

Ռուսաստանից Թուրքիա այցելությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 3.59%-ով, Գերմանիայինը՝ 0.2%-ով, Անգլիայինը՝ 9.6%-ով, իսկ Իրանից այցելությունների թիվը նվազել է 1.7% -ով։

 

Աղբյուր՝ Ermeni Haber/Ahaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել