Մեր տեղեկություններով` նոյեմբերի 26-ի առավոտյան իրավապահները Աբովյանում մտել են քաղաքում հայտնի հեղինակությունների տները, խուզարկություններ կատարել` զենք փնտրել «ավտարիտետների» բնակարաններում: Ասացին` կանխարգելիչ գործողություն է իրականացվել։ Խուզարկությունները կատարվել են Քննչական կոմիտեի եւ ՆԳՆ համատեղ աշխատանքի ուժերով։ Աբովյանի խուզարկությունների վերաբերյալ ՔԿ-ից մեզ հայտնեցին․
«Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































