Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենայն Հայոց Կաթողիկոսն է. այս էլ այն պարագան չէ, որ քնեն-ելնեն, sms-ով ուզեն հեռացնել մեկին»․ Մեսրոպ Մանուկյան

Դեկտեմբեր 18,2025 19:55

«Հեռացնելու ճանապարհ չկա ու չի լինելու։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է. այս էլ այն պարագան չէ, որ քնեն-ելնեն, sms-ով ուզեն հեռացնել մեկին կամ ԱԱԾ-ով մեկին հեռացնեն կամ շրջիկ թափառախումբ չկարողանան հավաքել Շիրակի մարզում, դրա համար մարզպետ հեռացնեն»,- լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կաթողիկոսին հեռացնելը մեկ-երկու օրվա խնդիր է, Մայր Աթոռի բակում այսպես պատասխանեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը։
Նա դատապարտելի համարեց այն պատկերը, որ տեսանք Մայր Աթոռի բակում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայր Աթոռի բակում երկու հակընդդեմ ցույց էր անցկացվում՝ մեկը 10 եպիսկոպոսների հորդորով Կաթողիկոսին հանգստի կոչելու, մյուս հատվածն ի պաշտպանություն Կաթողիկոսի էր հավաքվել։

Մեսրոպ Մանուկյանի կարծիքով՝ այդպիսով մեր ժողովրդի հանդեպ ատելություն են սերմանում, և այս ամենի ծնողը ըստ նրա՝ գործող իշխանությունն է․ «Նույն շրջիկ թափառախումբ է ման գալիս, այստեղ էլ է այդ խումբը։ Եթե ոստիկաները ցանկանային, որ լարվածություն չստեղծվի, նրանց մի կողմ կտանեին։ Կարծում եմ՝ գործող իշխանական վերնախավը հաճույք է ստանում, երբ ժողովուրդը ծեծ ու կռիվ է անում։ Այս իշխանությունների խնդիրը հենց Մայր Աթոռի բակում բախումների տանելն է»։

Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031