Հակակոռուպցիոն դատարանում Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործով հերթական դատական նիստը։
Դեռ նախորդ նիստերում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ դատավարական խախտումներ են տեղի ունեցել եւ այդ խախտումների հիմքով պետք է սույն դատական գործը կարճվեր։ Սակայն դատարանը այսօր գտավ, որ խախտումներ տեղի չեն ունեցել եւ միջնորդությունը մերժեց։
Այսպիսով, հիմնական դատալսումներն ավարտվեցին եւ դատարանը հայտարարեց եզրափակիչ ելույթների փուլ անցնելու մասին։
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազը հանդես եկավ եզրափակիչ ճառով։ Ըստ նրա, ապացուցված են մեղադրյալներին վերագրվող փաստական հանգամանքները, դատարանին միջնորդեց կայացնել մեղադրական վերդիկտ, իսկ մինչ այդ, կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ։
Պատասխանող կողմը իր եզրափակիչ ելույթներին պատշաճ նախապատրաստվելու համար դատարանից ողջամիտ ժամանակ խնդրեց։ Դատարանը միջնորդությունը բավարարեց եւ հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 11-ին, ժամը 16։30-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































