Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական արգելք իմփիչմենթի հետ կապված չկա»․ Հայկ Մամիջանյան

Մարտ 03,2026 17:09 Share

«Տարածված կարծիք է, որ առկա է իրավական արգելք իմփիչմենթի համար։ Իրավական արգելք իմփիչմենթի հետ կապված չկա։ Իմփիչմենթը նշանակում է՝ դեմ լինել փողոցային պայքարին։ Իմփիչմենթը և ընտրական գործընթացները միմյանց չեն հակասում, որովհետև նույնիսկ, եթե իմփիչմենթը չհաջողի, ապա առկա փողոցային ակտիվությունը հավելյալ լծակ է իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունները չկեղծվեն»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 

Ըստ պատգամավորի՝ ընտրություններն արդեն իսկ կեղծվում են․ «Դրա մասին վկայում են թե′ պետական միջոցներից այդ նպատակներով օգտագործումը, թե′ արտաքին դերակատարների կողմից այս կամ այն քաղաքական գործիչներին կողմ քվեարկելու կոչերը, և′ թե այն բռնաճնշումները, որոնք առկա են հիմնականում ընդդիմադիր դերակատարների նկատմամբ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031