Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությանն ուղղված հրաշալի ազդակ կլինի, որ ընդդիմադիր ուժերը հանդես գան համատեղ հայտարարությամբ. «Փաստ»

Ապրիլ 14,2026 10:55 Share

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի մեծ թափ են ստանում ոչ միայն հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ ագրեսիվ հակաքարոզչությունը իշխանական կամ իշխանամերձ շրջանակներից (ինչը «սովորական» ու, որքան էլ տարօրինակ չհնչի, շատ բնական է), այլև «խայթոցների» փոխանակումը հենց ընդդիմադիրների միջև:

Առնվազն ընթացիկ քաղաքական իրավիճակում կարելի է հստակ արձանագրել, որ կա երեք հիմնական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն՝ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ, որոնք այս պահի դրությամբ ունեն հստակ հնարավորություն Փաշինյանին հեռացնելու համար: Հետևաբար, ցանկացած քար՝ նետված նրանց ուղղությամբ, նշանակում է ճանապարհին փայտ դնել անիվների տակ, այսինքն՝ նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը:

Ավելին, կարծում ենք, որ թե՛ քաղաքական դաշտին, թե՛ հանրության և ընտրողների ճնշող մեծամասնությանն ուղղված հրաշալի ազդակ կլինի այն, որ թե՛ նշյալ երեք հիմնական ուժերը, թե՛ ընտրությանը մասնակցող մյուս բոլոր իրապես ընդդիմադիր ուժերը հանդես գան համատեղ հայտարարությամբ: Ընդ որում, երկարաշունչ տեքստերի, ճոխ արտահայտությունների կարիք չկա: Ընդամենը 2-3 կետ, պայման, կանոն: Նախ՝ որ բոլոր ստորագրող կողմերի նպատակն այս իշխանություններին հեռացնելն է, և որ ստորագրող ուժերց ոչ մեկը ոչ մի դեպքում ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմի: Երկրորդ՝ պարտավորվածություն այն մասին, որ մեկը մյուսի դեմ չի պայքարելու, միմյանց դեմ հակաքարոզչություն չեն անելու, ամեն մեկն իրեն է ներկայացնելու և իշխանությունների հեռացման իր տեսլականը: Վերջապես՝ որ բոլորը պարտավորվում են տեր կանգնել ժողովրդի քվեին (թե՛ ընտրությունների վերահսկման առումով, թե՛ հետընտրական գործընթացների) և միասին ձևավորել նոր, ազգային իշխանություն:

Սա պետք է լինի հիմնական այդքան չարչրկվող «միասնականության» հենքը: Մնացածը խոսակցական թեփ է, եթե կուզեք՝ «լոլոներ»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930