«Պատկերացրեք դուք ղեկավարում եք մի ընկերություն, որտեղ ունեք աշխատողներ: Այդ աշխատողները, բացի ձեր աշխատողը հանդիսանալուց, զուգահեռաբար ունեն նաեւ մեկ այլ ընկերություն, որտեղ հենց իրենք են հիմնադիր, իրենց ընտանիքի անդամները եւ իրենք բիզնեսով են զբաղվում: Դուք պե՞տք է այդ անձանց, այդ առանձին բիզնեսի գործունեության շրջանակներում որեւէ մի գործողության համար պատասխանատվություն կրեք:
Ըստ քննչականի եւ դատախազության, ստացվում է, ես իր անմեղության կանխավարկածն էլ եմ հարգում, նախկինում արտակարգ իրավիճակների պաշտոնը զբաղեցրած պարոն Փիլոյանի նկատմամբ երբ մեղադրանք առաջադրվեց, զուգահեռաբար պետք է նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեր: Քանի որ իր վերադասը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը;
Փաստաբանի խոսքով. «Ըստ մեղադրանքի, ասում են, որ նախկինում նախարարի պաշտոնը զբաղեցրած պարոն Փիլոյանն իր կարգավիճակից դուրս գործողություն է կատարել: Բա այդ դեպքում ինչո՞ւ իր վերադասին մեղադրանք չեն առաջադրում… Ասեմ ինչու՝ պետք է լինի ենթադրյալ առնչություն, մինչդեռ այս գործով դատարանները մշտապես ընդգծել են, որ ընդհանրապես որեւէ կապ այդ շրջանակներում չկա… Մեկ այլ օրինակ էլ բերեմ՝ պատկերացրեք մի հանրային սննդի օբյեկտ լինի, որի աշխատողներից մեկը իր աշխատանքային ժամից դուրս այլ գործունեությամբ էլ զբաղվի: Դրա համար պետք է մեղադրանք առաջադրվի հանրային սննդի օբյեկտի սեփականատիրո՞ջը…Սա է ամբողջ մեղադրանքի էությունը»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































