Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվել է 40 անձ, որոնցից որեւէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների վերաբերյալ որեւէ փաստական տվյալ չի տվել. Արշակ Վարդանյան

Ապրիլ 14,2026 16:29 Share

«135 հատորից բաղկացած քրեական գործ է ներկայացվել դատարան: Առերեւույթ կարող է թվալ, թե բավարար ջանասիրությամբ 53, 51 վերջում 22 անձից բաղկացած քննչական խումբը կատարել է բոլոր հնարավոր ապացուցողական գործողությունները՝ Սամվել Կարապետյանի եւ այլոց մեղադրանքները հիմնավորելու տեսանկյունից: Բայց գործի ուսումնասիրությամբ պարզվեց այն, ինչի վերաբերյալ մտահոգությունները ներկայացրել ենք դատարանին 10-ամսյա նախաքննության ընթացքում: Հարցաքննվել է 40 անձ, որոնցից որեւէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների վերաբերյալ որեւէ փաստական տվյալ չի տվել»,- ճեպազրույցում նշեց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, նախկին դատավոր Արշակ Վարդանյանը (լուսանկարում):

Փաստաբանի խոսքով. «Կատարվել են 81 զննության արձանագրություններ, բացառապես փաստաթղթեր են զննվել, եւ այդ փաստաթղթերից որեւիցե մեկում Սամվել Կարապետյանի անունը չի հիշատակվում: Նման պայմաններում Հ1-ում ելույթ ունենալ, ներկայացնել գումարային ահավոր թվեր, փողերի լվացման գործընթաց եւ այլն…դատալսումները դրանց բոլորի պատասխանները տալու են, ամեն ինչ պարզվելու է:

Մենք դատարանին ներկայացրել ենք 2 տասնյակ փաստարկներ, թե ինչպես են վարույթի հանրային մասնակիցները դատարաններին մոլորեցնում: Ընդհանուր գործի ուսումնասիրության արդյունքները վկայում են մեկ փաստի մասին. որպես փորձառու իրավաբան եմ ձեզ ասում՝ եթե որպես կանոն խափանման միջոցը, օրինակ` կալանքը, կիրառվում է վարույթի ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով, այս գործի ուսումնասիրությունը վկայում է հակառակի մասին; Վարույթները քննվել են բացառապես մեկ նպատակով՝ Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930