Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանության օրոք Հայաստանի բանտերում 130-ից ավելի մարդ է մահացել անտարբերության ծանր պայմաններում». Իրինա Յոլյան

Նոյեմբեր 13,2026 17:54 Share
Աջակցեք aravot.am-ին

«Բոլորիս համար սա չափազանց մեծ կորուստ է, որովհետեւ մենք կորցրինք մեր պայքարի ընկերոջը։ Վերջին անգամ Արսենի հետ ես եւս մասնակցում էի Ստեփանավանում քարոզարշավին։ Բոլորը պատկառանքով էին խոսում Արսեն Գեւորգյանի մասին»,-ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի բանտում մահանալու կապակցությամբ։

«Արսենն ասում էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Ստեփանավանը զարգանա եւ Ստեփանավանում համերաշխություն լինի։ Ցավոք, նրա նպատակը կիսատ մնաց։ Բայց իր պայքարի ընկերներն այս հարցում առաջամարտիկ են լինելու։

Այս իշխանության օրոք Հայաստանի բանտերում 130-ից ավելի մարդ է մահացել անտարբերության ծանր պայմաններում։ Մեր պայքարի ու գործի ընկերը կարող էր երկար ապրել, որովհետեւ առողջ էր, որեւէ գանգատ չուներ։ Տարան բանտ եւ հասցրեցին մահվան։ Եթե այս իշխանությունները իրենց միլիոնավոր պարգեւավճարների փոխարեն գոնե մի բուժաշխատող պահեին, հերթապահող բժիշկ ունենային, այս իրավիճակը մենք չէինք ունենա։ Մենք տեսնում ենք զրո պատասխանատվություն եւ մինուս կարեկցանք մարդկանց կյանքերի եւ ճակատագրերի նկատմամբ»,-ասաց տիկին Յոլյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30