Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի եւ այն ի կատարում հանձնի ՔՊ-ին»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 16,2026 11:02 Share

«Մեր կարգախոսն է՝ տեր կանգնիր խաղաղությանը։ Եվ ժողովուրդը պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի եւ այն ի կատարում հանձնի ՔՊ կուսակցությանը։ Խաղաղությունն ամեն ինչ է, եւ խաղաղությունը սովորական դարձնելու մանդատն է այդ մանդատը, որ 2027-2028 թվականների կեսին խաղաղությունը լինի էնքան սովորական, որ իրենով այլեւս ոչ մեկի չզարմացնես»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ «խաղաղության տանիքի» ներքո բոլոր հարցերը կլուծվեն։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սահմանադրությանը՝ նշելով, որ երբ Սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված չէ, ցանկացած գործողություն ընկալվում է որպես անարդարություն։ «Երրորդ Հանրապետության պատմության մեջ երբեք քաղաքացիների 50+1 տոկոսը չի քվեարկել Հայաստանի Սահմանադրության օգտին։ Այսինքն՝ Հայաստանում հաստատված իրավակարգի եւ քաղաքացու միջեւ ալերգիա կա։ Եվ ես պետության արդարության ու արդարադատության համար շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո Հայաստանում լինի Սահմանադրություն, որը քաղաքացին կընդունի անհրաժեշտ թվով ձայներով՝ ազատ կամարտահայտությամբ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով արդարադատության ոլորտին՝ Փաշինյանն ասաց, որ լուրջ խնդիրներ կան այստեղ։ «Մենք շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, եւ այդ մաֆիան իր մետաստազներն ունի բոլոր տեղերում։ Քիմոթերապիան այլեւս օգուտ չի տալիս, մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում՝ արդարադատության հարցը։ Հերիք ա, ժողովրդի նեռվերն ինչքա՞ն կարելի է քայքայել։ Խայտառակություն է էն, ինչ այսօր արդարադատության ոլորտում տեղի է ունենում, էդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի։ ՀՀ-ում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից, Հայաստանում պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը կբխի ժողովրդից, սա լինելու է բացարձակ առաջնահերթություն։ Ինչի՞ մինչեւ հիմա մենք սա չենք արել, որովհետեւ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ»,- հայտարարեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930