«Պատերազմ բերածն էլ եք դուք, աղետներ ու կորուստներ բերածն էլ եք դուք։ Եվ շարունակաբար բերելու եք, եթե ունենաք իշխանություն»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ին։
Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ասաց, որ այս ամենը քաղաքական հրեշի իրական նկարագրություն է։ «Միայն հրեշը կարող է այսպես կերպանարափոխվել, նա չի կարող իր նախորդ օրն ասածը գլխի վրա շուռ տված ներկայացնել հաջորդ օրը։ Իսկ իրականում մենք ունենք արձանագրված արդյունքներ, որոնք, ցավոք սրտի, մեր ժողովրդին լավ բան չեն խոստանում։ Մենք այս տարիների կառավարման հետեւանքով ունենք խորը հիասթափություն, հասարակության մեջ ատելության մթնոլորտի գերդոզավորում։ Եվ այս ատելությունը սերմանվել է մեկ նպատակով՝ ամեն գնով ու ամեն ձեւով մնալ իշխանական աթոռներին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախընտրական շրջանում Փաշինյանն ու ՔՊ-ականներն անձնական բնույթի վիրավորանքներ են հասցնում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ «Դուք ի՞նչ եք ուզում դրանով անել, դուք իշխանություն եք, հանրությանն ի՞նչ եք ուզում փոխանցել, որ այս երկիրը պիտի շարժվի ատելության ու վիրավորանքի միջոցո՞վ։ Դուք թե Սամվել Կարապետյանից եք բազմակի անգամ թույլ, թե Գագիկ Ծառուկյանից, էլ չասեմ Ռոբերտ Քոչարյանից, բոլոր այն թեկնածուներից, որոնք ընդդիմության ճակատում պայքարում են ձեր դեմ»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































