«Փաստաբան Արամ Վարդեւանյանն ամեն ինչ՝ բոլոր ապօրինությունները, համոզիչ ներկայացրեց եւ այդ առումով ավելացնելու բան չունեմ։ Միայն ուզում եմ արձանագրել, որ մեր իրավական համակարգի բոլոր ապօրինությունները, վստահ եմ, ուղղված են իմ դեմ, մեր թիմի բոլոր անդամների դեմ, որպեսզի փորձեն կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Բայց, վստահեցնում եմ, դա իրենց չի հաջողվելու։ Ամեն ինչ շարժվում է առաջ, փոփոխությունները լինելու են։ Շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք»,- հակակոռուպցիոն դատարանում իր խափանման միջոց կալանքը եւս երեք ամսով երկարացնելու մասին հանրային մեղադրողների միջնորդության քննարկման դատական նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում։ Այս մասին դատարանում նաեւ հայտարարեց Սամվել Կարապետյանը։
«Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որը մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվեն»,– ասաց նա։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































