Ի պատասխան որոշ անհատների կողմից տարածվող զրպարտությունների, հայտնում եմ, որ Ճրագալույցի Սուրբ Պատարագի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ծառայող սարկավագի պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ տեղի է ունեցել կարճ քննարկում տվյալ սարկավագի հետ, որի արդյունքում նրան արվել են նաև որոշակի դիտողություններ:
Ճրագալույցի պատարագից գրեթե 11 օր անց ինչ-որ անձինք, որոնք որևէ առընչություն չունեն ոչ դեպքին, ոչ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծառայության հետ, շահարկում են քննարկումը որպես ծեծկռտուք:
Հիշյալ զրպարտությունը չունի և չի կարող ունենալ որևէ հիմնավորում կամ ապացույց և արժանի է համապատասխան գնահատանքի: Շարունակվելու դեպքում կկիրառվեն նաև իրավական գործողություններ:
Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ


















































