Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ Ալիկը ես չեմ, մենք մի քանի Ալիկ ունենք»․ Ալիկ Ալեքսանյան

Ապրիլ 17,2026 17:58 Share

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրության Ալիկը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը չէ․ այդ մասին վերջինս ասաց այսօր, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում:

«Այդ Ալիկը ես չեմ, մենք մի քանի Ալիկ ունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ ձայնագրության մեջ հիշատակված Ալիկն էլ իրենց կուսակիցն ու ընկերն է, հիմա տնային կալանքում է գտնվում։

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձայնագրություններ էր հրապարակել, որոնք «Ուժեղ Հայաստանի» կողմից իբրեւ ընտրակաշառք բաժանելու «ապացույցներ» են։

«Սամվել վարչապետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով Սամվել Կարապետյանի աջակիցները «Երազ» այգուց այսօր քայլեցին մինչեւ Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ընթանում է «Ուժեղ Հայաստան» ուժի վարչապետի թեկնածու, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի գործով նիստը։ Դատարանի մոտ ցույցը շարունակվում է։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930