«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Խիստ դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի կողմից «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» ու ԲՀԿ-ի ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելը։
Այն, որ «Ուժեղ Հայաստանից» ինչ-որ տասովշիկ իրեն ենթարկեցված ընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ», որևէ կերպ չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի կողմից դա կրկնելը։
Բոլոր ընտրողներն էլ մեր սիրելի հայրենակիցներն են։ Եթե ոմանք ընտրակաշառք են վերցնում, ապա պետք է բռնվեն ու դատվեն և ոչ «շուն ու շանգյալ» անվանվեն»։
Կարդացեք նաև


















































