Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են ավելի հաճախ առաջնորդվել իրենց ազգային շահերով։ Դրա մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, հաղորդում է «Վրաստանի Առաջին ալիք»-ը։
«Հարավային Կովկասը, որը նախկինում համարվում էր անկայուն տարածաշրջան, այժմ դառնում է ավելի կայուն և կանխատեսելի։ Դա պատահականություն չէ, այլ ինքնիշխանության իրականացման արդյունք։ Կայունությունն ամրապնդվում է, երբ հարգվում է ինքնիշխանությունը»,- նշել է նա։
Թարգմանությունը՝ News.am-ի


















































