Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

Մանրամասներ Մանկավարժականի պրոռեկտորի, նրա որդու եւ գրոսմայստեր Լպուտյանի ձերբակալությունից

Ապրիլ 18,2026 10:44 Share

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը գործում է մանկավարժական համալսարանի կազմում:

Ըստ նախնական վարկածի` ձերբակալությունը տեղի է ունեցել ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում, պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, սակայն նա աշխատանքի չի ներկայացել։

«Անձամբ ես մշտապես հանդիպել եմ պրոռեկտորի որդուն աշխատավայրում, թե ինչքան է բացակայել, կամ ինչքան է հաճախել, մանրամասներին չեմ տիրապետում»,-ասաց Հայկական պետական մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի Կենտրոնի ղեկավար Դիանա Մարկոսյանը: Նա տեղեկացրեց, որ թեեւ մամուլում նշված է մի շարք աշխատակիցների ձերբակալման մասին, սակայն ընդամենը 3 անձ է ձերբակալվել:

«Ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,- Հետքին հայտնել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Անցյալ տարվա հոկտեմբերին էլ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930