Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

«Որեւէ տիպի փախստականների տեղաշարժերի վերաբերյալ համաձայնություն չի լինելու միջպետական մակարդակում». ՔՊ-ականներ

Ապրիլ 18,2026 12:08 Share

«Սամվել Կարապետյանը 100 տոկոս չի կարող լինել եւ պատգամավոր, եւ վարչապետի թեկնածու։ Ժողովուրդն է որոշում՝ ով քանի տոկոս վստահություն ու շանս ունի։ Եվ ժողովուրդը հունիսի 7-ին պետք է պատերազմի եռագլուխ կուսակցությանը տա զրո ձայն»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Ալիեւի օգնականի հայտարարությանը, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանն ուզում են կնքել խաղաղության պայմանագիր, Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, իսկ Հայաստանը ինչ-որ նախապայման դնելո՞ւ է Ադրբեջանի առաջ, օրինակ, գերիների վերադարձի հարցը, ՔՊ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Թե գերիների վերադարձի հարցը, թե ՀՀ-ում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը հնարավոր է լուծել խաղաղության պայմանագրով։ Եվ մենք գնալու ենք այս օրակարգով։ Մենք որեւէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար, որովհետեւ նախապայման դնելը փակուղի տանող ճանապարհ է։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, մենք բազմիցս ասել ենք, որ ՀՀ-ին պետք է նոր Սահմանադրություն, եւ նոր Սահմանադրության հարցը բացառապես ՀՀ ներքաղաքական հարցն է»։

ՔՊ-ական Թագուհի Ղազարյանն է ասաց. «ՀՀ-ն, ինչպես հայտարարել է, այնպես էլ շարունակում է նույն դիրքորոշումն ունենալ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նախապայմաններ առաջ չենք քաշելու, այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագիրը մեզ է պետք»։

Մանրամասները՝ տեսանյութում 

ՔՊ-ականներին հարց ուղղվեց նաեւ՝ ի՞նչ են առաջարկում բռնի տեղահանված արցախցիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տներ, այս հարցը ադրբեջանական կողմի հետ քննարկվո՞ւմ է։ Թագուհի Ղազարյանն ի պատասխան ասաց. «Մենք դեռեւս խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, երբ դեռ բաց չէր տեքստը եւ բանակցություններ էին ընթանում, հայտարարել ենք եւ հիմա էլ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ, որեւէ տիպի փախստականների տեղաշարժերի վերաբերյալ համաձայնություն չի լինելու միջպետական մակարդակում։ Երբ ազատ կլինի տեղաշարժը, անհատների կողմի անհատական որոշումներ կկայացվեն որեւէ տեղ մնալու, դա կլինի այդ պահի իրավակարգավորումների հարց։ ՀՀ-ն վերադարձի հարց չի քննարկում, չկա այդ հարցը խաղաղության պայմանագրում։ Եվ խաղաղության պայմանագրի կետերից դուրս որեւէ դրույթ, որը պայմանավորված է, չկա, գոյություն չունի»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930