Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան»-ը վարչապետական գզվռտոցի մեջ չի մտնելու․ Էդմոն Մարուքյան

Ապրիլ 18,2026 13:19 Share

«Մարդիկ կան, որ ուզում են իրենց անվան դիմաց լինի գրված վարչապետի թեկնածու։ Մենք նման կրքեր չունենք։ Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու։ Մենք ասում ենք՝ սա պատգամավորների ընտրություններ է, քվեարկելու ենք թե ինչպիսի պատգամավորներ ենք ուզում»,-ապրիլի 18-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Այնուհետեւ նա անդրադարձավ կուսակցության տեսլականին։ «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգեւոր դասի ներկայացուցիչ, այս պահին, օրինակ, Միքայել Աջապահյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մտնելու է ընտրապայքարի մեջ ու քարոզարշավը իրականացնելու է «ոչ տրադիցիոն մեթոդներով»։

«Մեր մոտեցումները հանրությանը ներկայացնելու ենք լրատվամիջոցներով, հանդիպումներով, նոր տեխնոլոգիաներով։ Չի լինելու որեւէ քաղաքացի, որ անտեղյակ լինի մեր ծրագրին»,-ասաց Մարուքյանը։

Այնուհետեւ Էդմոն Մարքույանն առաջարկեց պատասխանել լրագրողների հարցերին, որից հետո համագումարը կանցնի կանոնակարգային հարցերին, հաստատելու հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում առաջադրվելիք «Լուսավոր Հայաստան» կուսակցության 30 թեկնածուներին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930