Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային հանդիպում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ 2027-29 թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թ․-ի բյուջետային հայտի նախագծերը քննարկելու նպատակով

Ապրիլ 18,2026 15:34 Share

ՀՀ վարչապետի՝ 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N8-Ա որոշմամբ հաստատված համապատասխան ժամանակացույցի շրջանակներում, սահմանված կարգով նախապես հրապարակված հայտարարության համաձայն, 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թվականի բյուջետային հայտի նախագծերը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2027 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրին ու դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող միջոցառումներին և դրանց կատարման արդյունքը բնութագրող՝ կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին։

Անդրադառնալով հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը նմանօրինակ ձևաչափով քննարկելու կարևորությանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն ընդգծել է, որ կառույցն իր գործունեության մեջ առաջնորդվում է թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով՝ այս համատեքստում հատկապես կարևորելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ շարունակական հանդիպումներն ու շփումները։ Կոմիտեի նախագահի տեղակալն իր խոսքում կարևորել է բյուջետային գործընթացը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկելուն ուղղված՝ պետական քաղաքականության այս առաջնահերթությունը, որի արդյունքում տվյալ ասպարեզում կայացվող որոշումներում հնարավոր է դառնում ապահովել հանրության շրջանում ձևավորվող կարծիքներն ու դիրքորոշումները։

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը ներկայացրել է 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով պետական բյուջեից ակնկալվող ֆինանսական միջոցների չափաքանակները, մանրամասնել ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման նպատակով առաջարկվող ծախսային ուղղությունները։ Կոմիտեի գլխավոր քարտուղարը մանրամասնել է ըստ տարիների նախատեսվող բյուջետային հատկացումների համամասնությունների տրամաբանությունը և վերջինի հիմքում դրված գերակայությունները։

Հանդիպման շրջանակներում համակողմանիորեն անդրադարձ է կատարվել 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թվականի բյուջետային հայտի հիմքում դիտարկվող արդյունքային ցուցանիշներին, որոնց ցանկում, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների, պարբերաբար ներառվում են նաև քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկները:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն իր գոհունակությունն է հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի և քաղհասարակության միջև համագործակցության, ինչպես նաև դրա շրջանակներում կառուցողական քննարկումներ ունենալու համար՝ ընդգծելով, որ բյուջետային քննարկումների տարբեր փուլերում Կոմիտեն շարունակաբար կարևորել է հիշյալ հասարակական կազմակերպության կողմից ներկայացրած առաջարկները՝ դրանց մի մասը ներառելով արդյունքային ցուցանիշների հատվածում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930