Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այն մարդն եմ, ով կարողացել է խոշոր ներդրողների հրավիրել Հայաստան»․ Ռոբերտ Քոչարյան

Ապրիլ 18,2026 19:57 Share

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր Վանաձորում հարց ուղղվեց՝ ունի՞ ծրագիր, որով կկարողանա երիտասարդների արտահոսքը կանխել, աշխատատեղեր ստեղծել։ Հարց տվող երիտասարդն առաջարկեցի՝ գուցե համալսարանները տեղափոխե՞ն Վանաձոր։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Վանաձորը քիմիական համալիր ուներ՝ քիմիական երեք գործարաններով, որոնք ինքը ժամանակին աշխատեցրել է։  Ըստ նրա, որ ողջ Հայաստանում պիտի աշխատատեղեր ստեղծեն, դրանք կլինեն ոչ մեծ՝ միջին ու փոքր։

Իսկ այդ նպատակի համար, Վանաձորի ինժեներական ներուժը  ևս պիտի վերականգնվի։

«Խոստանում եմ, չեմ կասկածում, որ հնարավոր է իրականացնել», ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Նայեք, իմ նախագահության ժամանակ մենք տարեկան ստեղծում էինք 35-ից մինչև 45 հազար աշխատատեղ։Այն ժամանակ հրապարակում էինք, հասցեները տալիս էինք, բիզնեսները տալիս էինք։

Մենք կարող էինք դա անել, ես այն մարդն եմ, ով կարողացել է խոշոր ներդրողներ հրավիրել Հայաստան։ Ես տեսնում եմ Վանաձորում խոշոր ներդրողների մուտքը՝ մեկ-երկու հատ, իսկ մեկ-երկու հատը կնշանակի, որ 10-15 փոքր գործարաններ դրա շուրջը կառուցելու են՝ այդ խոշոր բիզնեսը սպասարկելու համար։

Մեր մոտեցումը հետևյալն է՝ աշխատատեղ, աշխատատեղ, եթե դա մենք չանենք, դուք ճիշտ եք,վանաձորցիների մի մասը գնալու են Երևան, մի մասն էլ դուրս են գալու, ընդունում եմ սա՝ որպես ընտրողի հանձնարարական»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930