Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուն ու շանգյալը» դու ես և քո ամբողջ թիմն է». Լեւոն Զուրաբյանը՝ Փաշինյանին

Ապրիլ 18,2026 20:51 Share

«Շուն շանգյալը» դու ես, ես ինձ հիմա իրավունք եմ վերապահում իրեն ասել սա, «շուն շանգյալը» քո ամբողջ թիմն է, մեղք է այս ժողովուրդը, որ ձեր ձեռքն է ընկել»,- Հայ Ազգային Կոնգրեսի համագումարի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին:

«Նիկոլ Փաշինյանը ձգտում է Հայաստանում հաստատել անձնիշխանություն, նա ոչնչացնում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, կազմաքանդում է Հայ Առաքելական եկեղեցին, ամենուրեք սերմանում է պառակտում, անօրենություն, բաժանում, սա է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժառանգությունը։ Հիմա էլ ասում է՝ ես չեմ հավատում, որ այդքան «շուն ու շանգյալ» կա, որ այդ մարդկանց օգտին կարող են քվեարկել:

Գիտեք, եթե ինքը այդ արտահայտությունը օգտագործեր քաղաքական օպոնենտների նկատմամբ, ես դա կհամարեի ներելի, բայց երբ ինքը այդ արտահայտությունը օգտագործում է սեփական ժողովրդի բնորոշելու համար, ու կարևոր չի՝ ժողովրդի մեծ հատված է, թե փոքր, դա բնորոշում է նրա ամբողջ բնութագիրը և պատկերը։ Սա մեզ համար աններելի և անընդունելի վերաբերմունք է, որովհետև հայ ժողովրդին այսպես վերաբերվել չի կարելի, հայ ժողովրդին պետք է սիրել, գուրգուրել:

Հայաստանին պետք է նոր առաջնորդող ուժ, որը, հենվելով իր տեսության և ռազմավարական հաշվարկի վրա, կապահովի Հայաստանի անվտանգությունը, ուժ, որը մշտապես եղել է ինքնիշխան խաղաղության կողմնակիցը, որը գիտի, թե ինչպես է պետք հավասարակշռել հարաբերությունները գերտերությունների հետ և պաշտպանել մեր անկախությունը: Պետք է նոր ուժ, որը կարող է Հայաստանի զարգացման ուղղված մեծ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, ինչպիսին է մեր ծրագրի մեխը՝ Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումը և Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերջնական ավարտը»,- ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն:

ՀԱԿ համագումարը՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930