Եվս մեկ ծանրակշիռ ապացույց ավելացավ ՀՀ վարչապետի աթոռն առայժմ զբաղեցնող անձի նախընտրական մտավախությունների, աղետալիորեն ցածր վարկանիշի վերաբերյալ այն դատողությունների ցանկում, որոնք իրենց արտացոլումն էին գտել «Հայացք»-ի նախորդ թողարկման խմբագրականում: Կառավարության ապրիլի 9-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ նախօրեին խոսում էր Սամվել Կարապետյանին ունեցվածքից զրկելու մասին: Փաշինյանի բառացի պատասխանը հետեւյալն էր. «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ՝ վախենում եմ մինչեւ տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»:
Այսպես էր Փաշինյանն արձագանքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան մի գրառման: Վերջինս կիսահեգնանքով գրել էր. «Ցիլոյով մա՛րդ, մի՛ վախեցիր Կարապետյանից: Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա՝ մի երկու բան ունի քեզ ասելու»: Այսինքն՝ Սամվել Կարապետյանից չվախենալու՝ Նարեկի կոչին Նիկոլը հակադարձել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին «բոմժ» դարձնելու սպառնալիքով: Բայց «լեզվակռիվն» այդքանով չէր ավարտվել: Նարեկը բանիմաց, ավյունով լի երիտասարդ՝ չէր կարող խոսքի տակ մնալ, եւ շեշտակի նետել էր. «Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»:
«Հոգով բոմժերը», այո, կյանքում անտանելի են, իսկ երկիր կառավարողի կարգավիճակում՝ աղետ: Կարապետյանին հասցեագրված մի գրառման մեջ նա բացեիբաց սպառնում է. «Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսա կփակենք…»: Մինչդեռ լրագրողների հետ ճեպազրույցում չքմեղանում էր. «Իմ հայտարարության մեջ, եթե նկատել եք, սպառնալիքների էլեմենտ չկա։ Ես ասել եմ՝ վախենում եմ, քանզի կարծում եմ՝ ձեր նշած անձը էն խոստումները, որ տվել է ՀՀ-ից դուրս որոշ շրջանակների, ակնհայտ է, որ հանձնառությունը չի կատարելու։ Նաեւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցնելու են։ Ես շատ եմ ցավում, չէի ուզենա, որ հայկական որեւէ կապիտալ զրոյացվեր»,- կեղծավորաբար ասել է Փաշինյանը:
Վերը նրա խոսքից բերված քաղվածքը բավական թափանցիկ է: Վատ քողարկված ձեւով նա հայտնում է, թե, իբր, վախենում է՝ իմանալով, որ Սամվել Կարապետյանը չի հաջողելու կատարել «ՀՀ-ից դուրս որոշակի շրջանակների» (պարզ է՝ ռուսական) տված խոստումները, որոնցից առաջինը Հայաստանում իշխանափոխության իրականացումն է եւ իշխանական աթոռը Փաշինյանի տակից փախցնելը: Այդ առաջադրանքն, ըստ նրա, Կարապետյանին չի հաջողվի գլուխ բերել, ուստի առաջադրանքի կատարումը ձախողելու համար ստիպված կլինի ռուս «տերերին» վճարել սեփական ունեցվածքով, ինչպես, իբր, պայմանավորվել են: Նիկոլի դիպաշարով՝ Կարապետյանը զրկվելու է թե՛ իշխանությունից, թե՛ կապիտալից:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում


















































