Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ընտրությունների պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ ընդդիմությունը ընտրություններով իշխանության գա. Թաթուլ Հակոբյան

Ապրիլ 19,2026 13:44 Share

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հունիսի 7-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական  ընտրությունները համարում է աշխարհաքաղաքական ընտրություն, բայց ոչ առաջին աշխարհաքաղաքական ընտրությունը:

«Սա, իրոք, աշխարհաքաղաքական ընտրություն է, բայց ոչ առաջինը. առաջին այդպիսի ընտրությունը 90-ականներին էր: Մեր ժողովուրդը քանի անգամ պետք է ենթարկվի նույն աղետին, որ հասկանա՝ դա ճանապարհ չէ: Այս ընտրությունը նաեւ պետության անկախության մասին է»,- այսօր «Անվտանգության երեւանյան առաջին համաժողովում» ասաց Հակոբյանը:

Նա արձանագրեց՝ ՀՀ ընտրությունների պատմության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ընդդիմությունը հաղթի ընտրությունների ճանապարհով. «Բոլոր իշխանափոխությունները չեն եղել ընտրությունների ճանապարհով»:

Ըստ նրա՝ 2018-ին չունեցանք ընտրություն, ունեցանք փողոցով իշխանություն. «2021-ը կասկածի տակ չեմ դնում, որովհետեւ իշխանությունները ընտրվեցին եւ նրանք իշխանության էին: Ինձ համար կարեւոր կլինի այդ կետը անդառնալիության, երբ որ ընդդիմությունը կարողանա ժողովրդավարական ճանապարհով գալ իշխանության, ու գործող իշխանությունները ընդունեն, շնորհավորեն ու հեռանան եւ հաջորդ օրվանից պատրաստվեն՝ հաջորդ ընտրություններում իշխանության գալուն: Ինձ ճանաչողները գիտեն՝ որեւէ կապ չեմ կարող ունենալ Գյումրու Վարդանիկի հետ, բայց այն մեթոդները, որ կիրառել են իշխանությունները ՏԻՄ ընտրություններում՝ Գյումրի, Վանաձոր Գորիս, Ալավերդի, թե ինչ ճանապարհով են իշխանությունները պարտվելուց հետո տեղի իշխանություններին հեռացրել, թույլ տվեք կասկածի տակ դնեմ ժողովրդավարությունը»:

Անդրադառնալով գործող իշխանությունների՝ ժողովրդավարական ընկալումներին՝ Թաթուլ Հակոբյանն արձանագրեց՝  քաղաքական էլիտան հիացած չէ ժողովրդավարական արժեքներով. «Տարիներ առաջ գործող վարչապետը ի բողոք եվրոպացիների՝ աչք փակելուն ՀՀ ում ժողովրդավարական գործընթացներին օգտագործեց մի տերմին՝ եվրոյոնջա, երբ ծաղրում էր եվրոպացիներին, սա ընկալում է  ժողովրդավարության մասին: Արդյոք նրանց համար ազատ անկախ ընտրությունները, մարդու իրավունքները, ազատ մեդիան, անկախ դատական համակարգը… Եղե՞լ են իրավամբ արժեքային, եթե՝ այո, ինչո՞ւ են տարբեր ձեւերով  ոտնահարել այդ իրավունքները: Սա մտածելու տեղիք է տալիս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930