Լրահոս
Օրվա լրահոսը

Անհարկի ուռճացում է, որ 2018-ից հետո ժողովրդավար երկիր ենք դարձել. Աննա Դավթյան

Ապրիլ 19,2026 12:19 Share

«ժողովրդավորւթյո՞ւն, թե՞ անվտանգություն դիլեման միշտ կա ու դրա վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան: Կան տեսակետներ, որ հնարավոր չէ իրական անվտանգություն առանց ժողովրդավարական ինստիտուտների եւ կան մոտեցումներ, որ մեծ ժողովրդավարությունները ստիպված են լինում զիջումների գնալ մոտեցումների մեջ, որ անվտանգությունը լավագույնս կարողանան իրագործել»,- այսօր «Անվտանգության երեւանյան առաջին համաժողովում» ասաց վերլուծաբան Աննա Դավթյանը:

Անդրադառնալով տարբեր քաղաքագիտական  վերլուծություններին, թե մենք անվտանգ էինք, երբ պակաս ժողովրդավար էինք, հետո դարձանք ժողովրդավարական երկիր ու ձախողեցինք անվտանգության հարցում, վերլուծաբանն ասաց, որ այդ պնդման մեջ առնվազն երեք ոչ ճիշտ ենթապնդումներ կան. «Նախ՝ մենք չենք եղել անվտանգ, որովհետեւ չլուծված կոնֆլիկտի պայմաններում, երբ ամեն ամիս զոհեր էինք ունենում սահմանին, երբ անվտանգության բացակայության զգացողությունն այնքան բարձր մակարդակի վրա էր, որ ոչ մի կերպ չէինք կարողանում տասնամյակներ շարունակ դադարեցնել արտագաղթը, այդ պայմաններում խոսել անվտանգության մասին,  անհարկի ուռճացում է: Անհարկի ուռճացում է նաեւ այն, որ 2018-ից հետո ժողովրդավար երկիր ենք դարձել: Մենք հիմա էլ ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան երկիր չենք: Մենք անում ենք քայլեր դեպի ժողովրդավարություն, բայց մեզանում դեռեւս ոչ միայն սպառնալիքներն են հիբրիդային, այլեւ քաղաքական համակարգն է դեռեւս գնահատվում հիբրիդային»:

Ըստ Դավթյանի, եթե մենք լինեինք ավելի ժողովրդավարական, կոնֆլիկտի վերաբերյալ հասարակական քննարկումներն ավելի շատ կլինեին,  պատկերացումները՝ ինչ է նշանակում չլուծված կոնֆլիկտ ու ինչ քայլերի պետք է գնա պետությունը դա հաղթահարելու համար, կլինեին ավելի բաց. «Այն պատային իրավիճակը, երբ հայտնվել էինք մի իրավիճակում, երբ բանակցություններում մի հարց էր քննարկվում, իսկ ներքին քննարկումներում բոլորովին այլ իրադրության ընկալում կար, սա կոնկրետ նաեւ ժողովրդավարության բացակայության արդյունք էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930