Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում խոսքի ազատությունը պաշտպանության կարիք չունի. Ավետ Պողոսյան

Ապրիլ 19,2026 16:44 Share

«Արդյո՞ք պետությունը պատրաստ էր մամուլի ու խոսքի ազատության այս մասշտաբին, ինչը ունենք: Մոտավորապես նույնքան էր պատրաստ, որքան՝ արտաքին քաղաքական  գերատեսչությունը  ինքնիշխանության վերաբերյալ քայլեր անելուն, նույնքան էր պատրաստ, որքան մեր քաղաքաշինության բլոկը պատրաստ էր այս ծավալի շինարարությանը: Այսինքն, ըստ էության, պատրաստ չէր »,- այսօր «Անվտանգության երեւանյան առաջին համաժողովում» ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Ավետ Պողոսյանը:

Ըստ նրա, եթե մամուլի ազատության մակարդակով ՀՀ-ն 3-րդ, 4-րդ տասնյակում է  աշխարհում, ապա ինտերնետային ազատությունների մակարդակով ՀՀ-ն առաջին տասնյակում է. «Մենք պատրաստ չէինք ու հիմա էլ պատրաստ չենք: Ոչ միայն պատրաստ չենք, այլեւ դրա մասին պետք է լինի քննարկում՝ ուր ենք ուզում գնալ… բոլոր այն հասարակությունները, որոնք ունեն որոշակի չափով մամուլի ազատություն ու բավարար չափով ինտերնետի ազատություն, այդ հասարակություններում խոսքի ազատության  խնդիր, ըստ էության, գոյություն չունի: Միգուցե մի քիչ ամպագոռգոռ հնչի, բայց Հայաստանում խոսքի ազատությունը, իսկապես, պաշտպանության կարիք չունի: Մեր երկրում ամենաբարձր մակարդակով, ըստ էության, ինչը օրենքի հետ խնդիրներ չունի, կարելի է  բարձրաձայնել: Չկա այդպիսի տեսակետ, քաղաքական դիրքավորում, որը մարդը չկարողանա բարձրաձայնել, համախոհներ որոնել եւ այլն»:

Պողոսյանը նաեւ նկատեց, որ մեծ է գայթակղությունը խոսքի ու մամուլի ազատությունն անընդհատ կարգավորելու եւ  կարգավորման մեխանիզմներ դնելու, բայց. «Բոլոր այն դեպքերում,  երբ պետությունը փորձում է կարգավորել մամուլի ու խոսքի ազատությունը, ստանում ենք հակառակ արդյունքը, ինչը այդ օրենսդրական փոփոխությունների հիմքում ընկած էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930