Բաթումում այսօր մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամներ, 53 կգ քաշայիններ Տանզելա Գրիգորյանն ու Իզաբելլա Յայլյանը։
Տանզելան, որն առաջին անգամ էր մասնակցում Հին Աշխարհամասի մեծահասակների առաջնությանը, երկամարտի 179 (78+101) կիլոգրամ արդյունքով գրավեց 6-րդ տեղը, եւ ինչպես պայքարի ավարտից հետո հայտարարել է մարզուհին, այնքան էլ գոհ չէ իր ցուցադրած արդյունքից։ Սակայն առաջին մասնակցությունը մեծահասակների պայքարին իր համար փորձի կուտակման լավ հնարավորություն էր, ինչը կօգնի հաջորդ մրցաշարերում ավելի լավ հանդես գալ։
Իզաբելլան արդեն բավականին կեփված ծանրորդ է։ Պոկում վարժությունում նա բավարարվեց 80 կգ-ով, հրումում՝ 95 կգ-ով եւ երկամարտի 175 կգ-ով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում։ Իզաբելլայի գնահատմամբ ինքը միջին մասնակցություն ունեցավ մեջքի վնասվածքից հետո դեռեւս լիովին վերականգնված չլինելու պատճառով։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































